Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում կարևոր նախաձեռնություն ունեցանք․ համագործակցության հուշագիր ստորագրեցինք Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։ «Այս հուշագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերություններում, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանությանը։ Համագործակցությունը նախատեսում է տեղեկատվության և փորձի փոխանակում, մասնագետների …

