Ուկրաինային 90 մլրդ եվրո կհատկացվի. ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցով

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելում դեկտեմբերի լույս 19-ին ժամը 3:00-ի սահմաններում ավարտվել է ԵՄ ամենաերկար և ամենաինտենսիվ գագաթնաժողովներից մեկը, որի նպատակն էր Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրել հաջորդ երկու տարիների ընթացքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանակցությունների սեղանին էր Եվրահանձնաժողովի երկու առաջարկ․ «փոխհատուցման վարկ»՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները և ֆինանսավորում՝ ԵՄ փոխառությունների միջոցով: Չնայած գագաթնաժողովում «փոխհատուցման վարկի» մեխանիզմի ուղղությամբ մինչև վերջին պահն աշխատելուն՝ այս գաղափարի իրականացումը հետաձգվել է։ ԵՄ առաջնորդներին հաջողվել է համաձայնության գալ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու շուրջ՝ օգտագործելով ԵՄ բյուջեն: Միևնույն ժամանակ, նրանք խոստացել են շարունակել համատեղ աշխատանքը «փոխհատուցման վարկի» շուրջ՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները:

«Մենք համաձայնություն ունենք։ Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը հաստատվել է։ Մենք պարտավորություններ ենք ստանձնել և կատարել ենք դրանք»,- բանակցությունների ավարտից անմիջապես հետո X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում ԵՄ-ն սառեցրել է 210 միլիարդ եվրո, որից ավելի քան 180 միլիարդը պահվում է Բելգիայում՝ Euroclear-ի պահոցում: Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է, որ Կիևին անհրաժեշտ է 137 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի 2026 և 2027 թվականների կարիքները ֆինանսավորելու համար։

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է, որ ԵՄ-ն այս գումարից 90 միլիարդ եվրո հատկացնի սառեցված ռուսական ակտիվների միջոցով: Չնայած ԵՄ իրավաբանական թիմը պնդում էր, որ «փոխհատուցման վարկի» առաջարկը մշակվել է միջազգային բոլոր օրենքներին համապատասխան, Բելգիան կտրականապես դեմ էր դրան։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ Բելգիան, որի իրավասության ներքո գործում է Euroclear-ը, կկրի բոլոր իրավական, հեղինակության և ֆինանսական ռիսկերը, եթե Ռուսաստանը դատարանում վիճարկի իր ակտիվների փոխանցումը: Նա նաև առաջարկել է, որ եթե ԵՄ-ն ցանկանում է օգտագործել ռուսական ակտիվները, բոլոր երկրները, որտեղ սառեցված են Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները, «պետք է գործեն համաձայնեցված»:

Գագաթնաժողովից առաջ Եվրամիության ղեկավարությունը, մասնավորապես, ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան լրագրողներին խոստացել էր, որ առաջնորդները «չեն լքի Խորհուրդը՝ առանց Ուկրաինայի 2026 և 2027 թվականների ֆինանսական կարիքների ապահովման վերաբերյալ վերջնական որոշման»։

Ի դեպ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան DW-ին ասել է, որ Կոշտան համոզել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թռչել Բրյուսել, չնայած սկզբում նա պետք է հանդիպեր առաջնորդների հետ տեսակապի միջոցով։ DW-ի աղբյուրների համաձայն՝ Կոշտան հույս ուներ, որ գագաթնաժողովից առաջ Զելենսկիի անձնական շփումը Եվրոպական խորհրդի անդամների հետ, ամենակարևորը՝ Բարտ դե Վևերի հետ նրա անձնական հանդիպումը, կփոխի այն երկրների դիրքորոշումը, որոնք դեմ էին սառեցված ռուսական ակտիվների Ուկրաինային փոխանցմանը։

DW-ի մի քանի աղբյուրներ ընդգծել են, որ չեն կարող հիշել ավելի բարդ քննարկում, քան ռուսական ակտիվների փոխանցումը Ուկրաինային։ Սակայն չորս ժամ տևած բանակցություններից հետո «փոխհատուցման վարկի» գաղափարը հետաձգվել է, ենթադրաբար, այն պատճառով, որ մի քանի երկրներ դեմ էին Բարտ դե Վևերի անսահմանափակ ֆինանսական երաշխիքների պահանջներին՝ դրանք համարելով չափազանց։

Այնուհետև որոշվել է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ՝ ԵՄ բյուջետային երաշխիքների շրջանակում ընդհանուր փոխառության միջոցով, միաժամանակ շարունակելով աշխատանքը «փոխհատուցման վարկի» վերաբերյալ որոշման ուղղությամբ։ Չեխիան, Սլովակիան և Հունգարիան համաձայնել են այս տարբերակին, սակայն վարկի ապահովման պարտավորություն չեն ստանձնել։

Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Զելենսկին հստակեցրել է, որ ֆինանսական օգնության ձևը կարևոր չէ Ուկրաինայի համար։

«Սակայն ավելի համապատասխան ձևը «փոխհատուցման վարկն» է, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ ինքը մեղավոր է և ստիպված կլինի փոխհատուցում վճարել»,- ասել է նա։

Բրյուսելը, սակայն, Կրեմլին նման ուղերձ հղել դեռևս չի որոշել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի