Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Նկարը մշակելիս օգտագործվել է արհեստական բանականություն

«Մարդը խմում, գնում պատին տալիս ա, յոթ-ութ հոգի զոհվում ա, դուրս ա գալիս, ասում ա՝ արա՛, էսի երկիր չի ընդհանրապես։ Էս ինչ ա զոհերի թիվը, էս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սենց չի լինի, ժողովո՛ւրդ ջան»,- մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն այսպես էր մտածում։

Նաև օրինակներ էր բերում, թե ինչպես տարբեր մարդիկ, այդ թվում՝ ինքը, վարորդական իրավունք են ստացել զարտուղի ճանապարհներով։

«Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Մարդիկ ղեկին նստում են՝ դրա իրավունքը չունենալով։ Ես էն ժամանակ, երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի։ Ես որ ծնկաչոք աղաչեի էլ, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հլը էդ տարածքին չմոտեցած՝ մի 300 մետրի վրա բերին իմ վկայականը տվին, ասեցին՝ շուտ գնա ստեղից, գործ չունես մեզ հետ»,- ասել էր Փաշինյանը։

Նա այդ ժամանակ ընդգծել էր, որ վթարների և զոհերի բարձր ցուցանիշների պայմաններում անհրաժեշտ է վերանայել մոտեցումները և բարձրացնել ստանդարտները՝ նույնիսկ քննարկելով վարորդների ատեստավորման հարցը։ Այնինչ այսօր Փաշինյանը, վարելու իրավունքից զրկված վարորդների խնդրանքով,  առաջարկում է նրանց վարելու իրավունք տալ՝ առանց քննության։

Վարորդական վկայականից զրկվելուց 1 տարի անց, վճարելով համապատասխան տուրքը, նրանք կարող են առանց քննության վերականգնել վարորդական իրավունքը։ Դրանից հետո սահմանվելու է մեկամյա փորձաշրջան և վարորդին տրվելու է 6 բալ՝ տարեկան 13-ի փոխարեն։ Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում 6 բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ։ Սակայն եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով: 

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանն ընդգծում է՝ խոսքը ոչ թե համաներման, այլ օրենսդրական կարգավորման մասին է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով էլ՝ սա միջանկյալ լուծում է։

«Իշխանությունը որ ընտրվում ա, ինչ լավ բան արեց, նախընտրական կաշառք ա՞, ի՞նչն ա կաշառք, իսկ ո՞վ ասեց, որ ընտրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- ասաց ԱԺ նախագահը։ 

Սիմոնյանի ասածի համատեքստում ուշագրավ է այն, որ Հանրապետության հրապարակում հավաքված վարորդները Փաշինյանի այդ առաջարկից հետո վանկարկում են․ «Նիկո՛լ, վարչապետ, Նիկո՛լ, վարչապետ»։

Փաշինյանը նաև Ֆեյսբուքում է հարցում կազմակերպել, որի ժամկետն արդեն լրացել է։ 75 տոկոսը կողմ է Փաշինյանի առաջարկած տարբերակին։ Մինչդեռ ֆեյսբուքյան տարբեր խմբերում հակառակ պատկերն է․ օգտատերերը դեմ են առաջարկությանը։ Վարորդները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ դժգոհելով, որ արդեն տարիքով մեծ են, չեն կարողանում հանձնել քննությունները և իշխանություններից խնդրում էին ներել իրենց։ 

Տիգրան Քեյանը նկատում է, որ քննարկվող փոփոխության իրական ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել միայն այն ժամանակ, երբ հրապարակվի օրենսդրական նախագիծը։ Նա նշում է դեպքեր, երբ վարորդները վարելու իրավունքից զրկվել են ոչ միայն ալկոհոլ օգտագործած լինելով վարելու, այլև այլ պատճառներով։

«Դեպքեր եղել են հենց Գյումրու մաքսակետում, որ մեքենան մաքսազերծել է և մաքսային պահեստից տեղափոխել է մոտ 200 մետր հեռավորության վրա Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի համապատասխան ձևակերպումներ անի և պետհամարանիշեր ստանա, և այդ ընթացքում ինքը տրանզիտ համարանիշեր չի փակցրել մեքենայի վրա, դրա համար զրկվել է վարորդական վկայականից»,- ասում է Քեյանը։

Առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի 3-րդ համար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է, որ հարցը զգայուն է, քանի որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կան նաև մարդկային կորուստներ, և ցանկացած որոշում պետք է կայացվի զգուշությամբ։ Արդյո՞ք այս առաջարկությունը նախընտրական կաշառք չի կարող դիտարկվել՝ հարցրինք Ավանեսյանին։

«Դե՛, ժողովուրդ ջան, ինչ անում ենք այս հինգ տարի, ասում եք՝ նախընտրական կաշառք: Իշխանությունը պետության հարցերը լուծելու համար է, իշխանությունը մարդկանց խնդիրները լուծելու համար է: Եվ այո՛, անսովոր է, երբ Կառավարությունը գալիս է, խոստում է տալիս և իրականացնում է, որովհետև դրանից առաջ այդպես չի եղել: Ես ասում եմ՝ երկար քննարկվել է այս հարցը և այս պահին էլ դրվել է հանրային քննարկման: Այսինքն՝ հանրությունն է որոշելու, ի վերջո, պե՞տք է տանք այդ շանսը, թե՞ ոչ»,- պնդեց Ավանեսյանը։

Արդյո՞ք ՆԳ նախարարությունում արդեն քննարկում են Փաշինյանի առաջարկությունը․ մամուլի քարտուղարը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։ Ի դեպ, Factor TV-ն պարզել էր, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ հայտարարության համաձայն, ունի կեղծ վարորդական, բայց քանի որ նախկինում քաղաքացիները համատարած կեղծ վկայականներ էին ստանում, իրավապահ կառույցների ղեկավարների ներկայությամբ վարչապետի արված հայտարարությունը որևէ հետևանք չի առաջացրել։ Սա այն դեպքում, երբ բազմաթիվ քաղաքացիներ այսօր քրեական հետապնդման են ենթարկվում նույն արարքը կատարելու համար։

«Տարվա վերջում աղմուկ ա՝ արա՛, էս ոստիկանությունը սաղ ձախողել ա, էսքան վթար կա, էսքան զոհ կա, ոչ մեկ չի ասում՝ ժողովո՛ւրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտե՞նք»,- մեկ տարի առաջ ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ նախորդ տարի արձանագրվել է ռեկորդային՝ 4,784 ՃՏՊ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան