Ինչում է ադրբեջանցի դատախազը մեղադրում Ռուբեն Վարդանյանին. մանրամասներ դատական նիստից

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստում գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հայտարարել է, որ գրեթե մեկ տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ դատական ​​նիստեր, վերանայվել են փաստաթղթեր և ապացույցներ, հարցաքննվել են տուժողներ և վկաներ, և մեղադրանքի կողմը կարծում է, որ Վարդանյանի մեղքը, իբր, բազմաթիվ հանցավոր արարքների համար հաստատվել է դատավարության ընթացքում ներկայացված ապացույցներով:

Մեղադրող կողմը հայտարարել է, թե «տեղեկություններ կներկայացնի Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում ստեղծված հանցավոր կազմակերպությանը միանալուց առաջ և հետո կատարած հանցագործությունների մասին»։

«Այս ամենը նշանակություն ունի, քանի որ Ռուբեն Վարդանյանը, միանալով վերոնշյալ հանցավոր կազմակերպությանը, գիտակցում էր իր գործողությունների հասարակական վտանգավորությունը, գիտեր, թե ինչ հանցագործություններ է կատարել այս հանցավոր խումբն Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ, և շարունակել է մասնակցել այդ հանցագործություններին հետագա փուլերում»,- հայտարարել է ադրբեջանցի մեղադրողը։

Ալիևը նաև հաղորդել է Ռուբեն Վարդանյանի կապերի մասին Վովա Վարդանովի հետ, որը, իր բնորոշմամբ՝ «VoMa ահաբեկչական կազմակերպության հիմնադիրն է և մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին», ինչպես նաև խոսել Ռուբեն Վարդանյանի և Վովա Վարդանովի բանակցությունների մասին WhatsApp բջջային հավելվածի միջոցով: Ըստ Վուսալ Ալիևի՝ գործողությունների ընթացքում պարզվել է, թե «Ռուբեն Վարդանյանը Վարդանովը հետ կանոնավոր կապ է պահպանել, նրա հետ քննարկել է VoMa-ի շրջանակում զինյալների և հրահանգիչների պատրաստման, վարժանքների կազմակերպման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի դեմ ահաբեկչական գործողությունների կատարման, հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված խմբավորումների մարտական ​​գործողություններին մասնակցության հարցերը»։ Ռուբեն Վարդանյանը, ըստ ադրբեջանական կողմի, ստանձնել է «այս ահաբեկչական կազմակերպության և դրա անդամների ֆինանսավորման պատասխանատվությունը»։

Մեղադրողը նշել է, թե Վարդանյանին առաջադրված հաջորդ մեղադրանքը վերաբերում է Ադրբեջանի պետական ​​սահմանի անօրինական հատմանը։ Վարդանյանի ձերբակալման պահին ստուգման ընթացքում պարզվել է, թե 2022 թվականի սեպտեմբերի սկզբին Վարդանյանի՝ «Ղարաբաղի շրջան ժամանումից հետո», նա մի քանի անգամ լքել է երկիրը՝ ճանապարհորդելով տարբեր երկրներ, ապա «անօրինական վերադարձել Ադրբեջան»։

Նշվում է, թե Վարդանյանի՝ Ստեփանակերտ ժամանելուց հետո, նրա ֆինանսավորման շնորհիվ, իբր, սկսվել են ականապատման աշխատանքներ։ Բացի այդ, Վարդանյանի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի մոտ, իբր, ստեղծվել են  ռազմական պահեստներ, գործել են «նրա վերահսկողության տակ գտնվող Հայաստանից վարձկան զինվորներ, ինչպես նաև նրա կողմից Ղարաբաղից ընտրված զինվորականներ, պահեստներում պահվել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև անօդաչու քվադրոկոպտերներ և այլ անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվել են Վարդանյանի կողմից»։

Նշվել է, թե Վարդանյանի դեմ առաջադրված հաջորդ մեղադրանքը, որը հիմնավորվել է դատական ​​նիստում ներկայացված ապացույցներով, վերաբերում է նրա կողմից, իբր, «Նեմեսիս 2» ահաբեկչական գործողությունն իրականացնելու նախաձեռնությանը։ Բացի այդ, իբր, հայտնի է դարձել, թե 2023 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը զբաղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտադրված Malloy տիպի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերմամբ, որոնք ունեն 180 կգ բեռնատարողություն և 70 կմ թռիչքի հեռավորություն։

Առաջարկվել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համար ավելի մեղմ պատիժը համատեղելով ավելի խիստ պատժի հետ։

Պատժի հաշվարկը պետք է սկսվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը չի կարող փոխվել՝ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 26-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի