ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է «անհապաղ» տեղեկացնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված ատոմային օբյեկտների վիճակի մասին, հայտնել են փակ դռների հետևում կայացած հանդիպման մասնակից դիվանագետները, գրում է Reuters-ը։ Բանաձևի նպատակն է թարմացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մանդատը՝ Իրանի միջուկային ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ …

