Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց վերդիկտը՝ Աջապահյանին մեղավոր ճանաչելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչերը հնչեցնելու հոդվածով: Դատարանը երեկ էր ավարտել գործի քննությունն ու հեռացել առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու: Վերդիկտը մինչև դատավճռի հրապարակումը մեղադրյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունն է: Մեղադրական …

