ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Չեխիայում հաստատել է նույնականացման քարտի նոր արտաքինտեսքն ու անվտանգային բաղադրիչները։ ՆԳՆ-ից հայտնում են, որ արդեն իսկ մեկնարկել է հումքի արտադրությունը։ «Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ …

