Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Գարեգին Բ-ին կաթողիկոսի գահից հեռացնելու գործընթաց նախաձեռնած Փաշինյանը պնդում է, թե նա «երես է թեքել հայ ժողովրդից ու համագործակցում է օտար պետության հատուկ ծառայության հետ»։ «Ինձ պետք չէ կաթողիկոս, ով կենթարկվի ինձ: Ինձ պետք է կաթողիկոս, ով չի ենթարկվի և ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին»,- ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությունից երկու շաբաթ է անցել, բայց իրավապահ համակարգի կողմից այն անարձագանք է մնում։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսին առնչվող քրեական վարույթի առկայության մասին դատախազությունը տեղեկություններ չունի։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն անպատասխան է թողել Factor TV-ի հարցը՝ արդյոք ուսումնասիրվել է Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ոչ, եթե չի ուսումնասիրվել, ապա՝ ինչու։

Ինչու են ուշանում իրավապահների գործողությունները, եթե Փաշինյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը․ ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում հրաժարվեց թեմային անդրադառնալ, կուսակցության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ կարծում է՝ օրենքի տեսանկյունից խնդիրներ չկան։

«Օրենքի տեսանկյունից փաստ չէ, որ դա հանցագործություն է, բայց բարոյական, քաղաքական տեսանկյունից դա անընդունելի է»,- ասաց ՔՊ-ականը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը Փաշինյանի մեղադրանքերը համարում է «անհիմն»։ «Սա հերթական բեզաչոտնիկությունն է, ղեկավար կոչվածն իր բառերի և խոսքերի համար պատասխան չի տալիս։ Սա նոր բան չէ»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Փաշինյանի հայտարարությունը երկիմաստ է համարում․ մի կողմից անձը բացասական լույսի ներքո է ներկայացվում, մյուս կողմից՝ քրեական վարույթ հարուցելու հիմքեր չկան։ «Դա նպատակ է հետապնդում ներկայացնել, որ ՌԴ հատուկ ծառայություններին զեկուցելը համարվում է բացասական, բայց բացասական ես և դուք կարող ենք գնահատել, պետությունը գործիքակազմ ունի, որոնցով պետք է հստակ պատասխաններ տա»։

Արթուր Սաքունցը շեշտում է՝ ՀՀ օրենսդրությամբ չկան հոդվածներ, որոնք արգելում են լայն իմաստով շփումները որևէ պետության հատուկ ծառայության հետ։ Այդուհանդերձ, իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանի պաշտոնական շրջանակները կաշկանդված են և օրենսդրական հիմքի առկայության դեպքում անգամ հակված չեն ռուսական հատուկ ծառայության ենթադրյալ գործակալների հետ կապված իրավական գործընթաց սկսել։

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ԱԽ-ի ոչ մշտական, ոչ հրավիրյալ անդամ չէ, չունի գաղտնիության ռեժիմ ունեցող տեղեկություններին հասանելիություն․ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարող է նա զեկուցել օտար հատուկ ծառայություններին։ «Օրինակ, կարող է զեկուցել իր պատվերով քաղաքական գործունեության մասին, դրա արդյունքների մասին։ Հակաիշխանական քարոզի մասին պետք է զեկուցի։ Օրինակ, հարգելի՛ պարոն լեյտենանտ, այսօր ես ու իմ ընկեր Արշակը նզովքի խոսքեր ասացինք վարչապետին, դա ֆեյսբուքում հավաքել է այսքան լայք»,- ասաց նա։

Փաշինյանը և ՔՊ-ականները վերջին ամիսներին կաթողիկոսի մասին մեղադրանքներ պարունակող բազմաթիվ հայտարարություններ են արել։ Դրանցից որևէ մեկով ՀՀ գլխավոր դատախազությունը գործընթաց չի սկսել։ Ստացվում է՝ իշխանությունը կամ փաստեր չունի և անհիմն մեղադրանքներ է հնչեցնում, կամ ունի այդպիսիք, սակայն չի ցանկանում ավելի փչացնել հարաբերությունները ՌԴ իշխանությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան