Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի նախագահ և երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր կուսակցության կազմակերպված «ԱԶԿ թյուրքական աշխարհայացքը» փաստաթղթի շնորհանդեսին։

Նա քննադատել և մեղադրանքներ է հնչեցրել երկրի գլխավոր ընդդիմադիր CHP (Ժողովրդահանրապետական) ​​կուսակցության հասցեին։

«CHP-ն, որը միակուսակցական մտածելակերպի ներկայացուցիչն է և այսօր էլ պահպանում է իր տեղը, շարունակում է թյուրքական աշխարհին նայել աղավաղված տեսանկյունից՝ սխալ տեսանկյունից: Մենք սա կրկին տեսանք Ղարաբաղում 44-օրյա հայրենասիրական պայքարի ժամանակ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեր երկրի թշնամիների կողմից տարածվող լուրերի վրա. նրանք մեղադրում էին Թուրքիային Ադրբեջանին աջակցելու մեջ», – ասել է Էրդողանը`հավելելով.

«Հիշո՞ւմ եք CHP-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն դուրս եկավ և ասաց հենց սա. «Ցավոք, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և լուրերի համաձայն՝ ջիհադիստական ​​խմբավորումներ են ուղարկվում Ադրբեջան»։

Նա հիշել է խորհրդային իշխանությունների կողմից 1944 թվականին  Թուրքիայում ապաստան խնդրած մի խումբ ադրբեջանցիների մահապատժի ենթարկելու դեպքը։

«Նրանք Բորալթան կամրջի մոտ Թուրքիայում ապաստան գտած ադրբեջանցի թուրքերին հանձնեցին իրենց մարդասպաններին՝ գիտակցելով, որ նրանց մահապատժի կենթարկեն, այդպիսով պատմությունը ներկելով «Բորալթանի կոտորած» անունով հայտնի ամոթալի իրադարձությամբ», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա ասել է, թե Բորալթանի ողբերգությունը «մութ բիծ է» CHP-ի պատմության վրա և այդ ողբերգությունը խորը վերքեր է թողել թե՛ իրենց, թե՛ ադրբեջանցի թուրքերի մտքերում և սրտերում՝ վերքեր, որոնց ապաքինումը տարիներ է պահանջել:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի