Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը ռուսական Pussy Riot պանկ ռոք խումբը հայտարարել է «ծայրահեղական կազմակերպություն» և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում։ Հայցը ներկայացրել էր Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Գործը քննվել է փակ դռների հետևում, գրում է Meduza-ն։

2025 թվականի սեպտեմբերին Մոսկվայի Բասմանի դատարանը Pussy Riot-ի հինգ անդամներին հեռակա կարգով դատապարտել էր ութից մինչև 13 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետեր):

Մարիա Ալյոխինան հեռակա կարգով դատապարտվել էր 13 տարվա, Տասո Պլետները՝ 11 տարվա, իսկ Օլգա Բորիսովան, Դիանա Բուրկոտը և Ալինա Պետրովան՝ 8-ական տարվա ազատազրկման:

Pussy Riot-ի դեմ քրեական հետապնդումը սկսվել է նրանց «Մայրիկ, հեռուստացույց մի՛ դիտիր» հակապատերազմական տեսահոլովակի և 2024 թվականի ապրիլի 18-ին Մյունխենի «Pinakothek der Moderne» արվեստի թանգարանում կայացած ելույթի պատճառով։ Ելույթի ընթացքում Pussy Riot-ի անդամները կարգախոսներ էին վանկարկել՝ քննադատելով Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը և Վլադիմիր Պուտինին անվանելով ռազմական հանցագործ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի