Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու

Լուրեր

23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է համաներում հայտարարել։ Ըստ  ադրբեջանական լրատվամիջոցների՝ համաներման մասին օրենքի նախագիծը նախատեսում է ազատել պատժից կամ քրեական պատասխանատվությունից այն անձանց, ովքեր մասնակցել են «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, այդ թվում՝  44-օրյա պատերազմին և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը անցկացված  գործողությանը, ինչպես նաև այդ գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր ազգականներին, քաղաքացիական բնակչության դեմ ՀՀ-ի կողմից իրականացված ռազմական սադրանքի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև կանանց, 60 տարեկանը լրացած անձանց, հանցագործության պահին անչափահաս անձանց և այլն»։

Նախատեսվում է, որ օրենքը կառնչվի շուրջ 20 հազար մարդու։ Նշվում է, որ Ալիևի կողմից Ադրբեջանի Միլլի Մեջլիս ներկայացված օրենսդրական նախագիծը, ենթադրաբար, ամենամեծը կլինի այն անձանց թվով, որոնք կընդգրկվեն դրանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի