Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Warner Bros. Discovery-ի տնօրենների խորհուրդը մերժել է Paramount Skydance-ի առաջարկը՝ 108.4 միլիարդ դոլարով ձեռք բերելու ընկերությունը, գրում է Meduza-ն։

Խորհուրդը կոչ է արել Warner Bros.-ի բաժնետերերին չընդունել Paramount-ի առաջարկը՝ վաճառել իրենց բաժնետոմսերը մեկ բաժնետոմսի համար 30 դոլարով և չհրաժարվել Netflix-ի հետ գործարքից։

Paramount-ի առաջարկը ուժի մեջ է մնում մինչև 2026 թվականի հունվարի 8-ը։

Խորհրդի նամակում նշվում է, որ Paramount-ը մշտապես մոլորեցրել է բաժնետերերին, և որ ընկերության առաջարկը ենթակա է բազմաթիվ և նշանակալի ռիսկերի։

«Մենք կարծում ենք, որ Netflix-ի հետ միաձուլումն ավելի շահավետ և անվտանգ ուղի է մեր բաժնետերերի համար», – ասվում է նամակում։

Paramount-ը մրցում է Netflix հոսքային ծառայության հետ Warner Bros.-ի ձեռքբերման համար։ Դեկտեմբերի 5-ին Netflix-ը հայտարարել էր, որ գնում է Warner Bros.-ը 82,7 միլիարդ դոլարով, չնայած գործարքը ենթակա է հակամենաշնորհային հաստատման։ Paramount-ի առաջարկն ավելին է՝ 108 միլիարդ դոլար՝ մեկ բաժնետոմսի համար 30 դոլար գնով։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի