Հերբերտ Հայները վերընտրվել է Մյունխենի «Բավարիայի» նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի անդամների ամենամյա համաժողովի ընթացքում 71-ամյա գերմանացի ֆունկցիոները ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը` 95,63 տոկոս։ «Այս պաշտոնը մեծ պատասխանատվություն է, և ես պատիվ եմ համարում շարունակել ծառայել որպես այս եզակի ակումբի նախագահ»,- վերընտրվելուց հետո նշել է Հայները։ Հերբերտ Հայները 2019 թվականին է …

