ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացներին, մասնավորապես՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի վերջին հայտարարություններին։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ TRIPP նախագիծը նույնական է այսպես կոչված «Զանգեզուրի նախագծին», և որ ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի տնտեսական ներկայությունը ենթադրում է նաև ռազմական ներկայություն՝ դա դիտարկելով որպես Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիք։ Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Կալուգինը կրկին անդրադարձել է TRIPP նախագծին՝ հայտարարելով այդ նախագծում Ռուսաստանի մասնակցության պատրաստակամության մասին։
Փորձագետի գնահատմամբ՝ թեև Մոսկվան և Թեհրանը տարբեր շեշտադրումներով են հանդես գալիս, սակայն երկուսն էլ, ըստ էության, դեմ են արտահայտվում գործընթացի ներկայիս տրամաբանությանը, քանի որ զրկված են դրա վրա ազդելու իրական լծակներից։
Պետրոսյանը նշել է, որ դրանք վկայում են երկու երկրների անհանգստության մասին առ այն, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ընթանում է արևմտյան հարթակներում՝ իրենց անմիջական մասնակցությունից դուրս։
«Այս հայտարարությունները փաստում են այն մասին, որ երկու երկրներն էլ իրականում դեմ են։ Չնայած նախկինում եղած դիրքորոշումներին՝ մեծ հաշվով նրանք զգայուն կերպով են վերաբերվում հարավկովկասյան անցուդարձին․․․ Մեծ հաշվով՝ նրանք հնարավորություններ չունեն ազդելու պրոցեսի վրա։ Այսինքն՝ արձագանքում են, բայց ազդելու էական լծակներ չունեն»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ այս պահին գործընթացների վրա ազդելու ներուժ չունենալով՝ այդ երկրները փորձում են գոնե հռետորաբանության մակարդակում իրենց ներկայությունն ապահովել։
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը, որը պնդում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը (ՌԴ ԱԴԾ սահմանապահների վերահսկողությունը տրանսպորտային ուղիների նկատմամբ՝ ըստ ռուսական մեկնաբանման)՝ Պետրոսյանն ընդգծել է, որ իրավիճակը փոխվել է։ Ըստ նրա՝ Ռուսաստանը չի կատարել նույն հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ Արցախում և Լաչինի միջանցքում, ինչը թուլացրել է նրա դիրքերը։
Փորձագետը նկատել է, որ Ռուսաստանը, լինելով ներքաշված ուկրաինական պատերազմում, փորձում է գոնե նվազագույն ներկայություն ապահովել տարածաշրջանային կոմունիկացիաներում, սակայն Հայաստանի համար դա անընդունելի է։
Ինչ վերաբերում է Իրանին, Արմեն Պետրոսյանը շեշտել է, որ Թեհրանի համար Հայաստանի հետ սահմանի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի։ Իրանը դեմ է «միջանցքային» տրամաբանությանը, որը կարող է կտրել Իրան-Հայաստան կապը կամ այն դնել թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ։
«Զանգեզուրի միջանցքը, որին դեմ էր Իրանը, իրենից ի՞նչ էր ներկայացնում ըստ Իրանի՝ դա թուրքական վերահսկողությամբ Իրանի անմիջական սահմանին ճանապարհ էր․․․ որը նաև իր տրամաբանությամբ կտրելու էր Իրան-Հայաստան սահմանը»,- պարզաբանել է նա։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ Իրանն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է տեղավորվել նոր իրողություններում, եթե հաղորդակցությունները բացվեն արևմտյան հովանու ներքո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան