Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին

Լուրեր

30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը Բաքվում բանակցություններ են վարել, մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ։

«Գոհունակություն է հայտնվել 2025 թվականի ընթացքում շփումների, փոխադարձ այցելությունների և հանդիպումների դրական դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգի տարբեր ասպեկտների քննարկման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մարիանա Կույունջիչը շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում ունեցած նվաճումների համար՝ այն անվանելով պատմական իրադարձություն։ Նա նշել է, որ խաղաղության գործընթացում առաջընթացը նշանակալի է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ մայրցամաքի և ամբողջ աշխարհի համար։

Գաֆարովան ԵՄ դիվանագետին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խորհրդարանների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։

Այս համատեքստում նա շոշափել է մտահոգություններ առաջացնող պահերը «ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի տեսանկյունից։

Անդրադառնալով «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերին՝ Սահիբա Գաֆարովան նշել է, թե տարածաշրջանային ներկայիս իրողությունները և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված հաջողությունները կրկին ցույց են տալիս այդ փաստաթղթերի կողմնակալությունը» ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր դժգոհել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական փաստաթղթից։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի