Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը առավոտից անարձագանք է թողնում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները։ Այսօր նախատեսված էր Առուշանյանի ասուլիսը, որի ժամանակ ամփոփելու էր մեկ տարվա պաշտոնավարումը, այնինչ՝ ասուլիսի մեկնարկից մի քանի րոպե առաջ Շիրակի մարզպետարանից հայտնեցին չեղարկման մասին։

«Սիրելի գործընկերներ, հայցում ենք բոլորիդ ներողամտությունը, Շիրակի մարզպետի ասուլիսն այսօր չի կայանալու` անհետաձգելի գործեր առաջանալու պատճառով։ Ասուլիսի նոր օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- հայտնեց մարզպետարանի ֆեյսբուքյան էջը՝ չմանրամասնելով, թե ինչ անհետաձգելի գործերի մասին է խոսքը։

Դավիթ Առուշանյանը երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին։ Ըստ Փաշինյանի հրապարակած կադրերի՝ նա ելույթ է ունենում ամբիոնի մոտ, պատասխանում թիմակիցների հարցերին, որպեսզի որոշվի՝ ընդգրկվում է ընտրական ցուցակ, թե՝ ոչ։ Արդեն առավոտյան տարածվեցին պաշտոնանկության մասին լուրերը, որոնք հնարավոր առայժմ հնարավոր չի եղել ճշտել ո՛չ ՀՀ կառավարությունից, ո՛չ Դավիթ Առուշանյանից։

Factor.am-ի տեղեկություններով նա առավոտից Երևանում է, թե ում հետ է հանդիպումներ ունենում, անհայտ է։ Փաշինյանը մեկ տարի առաջ մեծ ոգևորությամբ էր Առուշանյանին վստահել մարզպետի պաշտոնը։ Որոշման հիմքում Գյումրիի փրայմերիզն էր, որի ընթացքում Առուշանյանը շատ քվե ստացածներից էր։ Այս ընթացքում նրա անվան հետ կապվող ուշագրավ դրվագն այն է, որ հակակաթողիկոսական արշավի շրջանակներում Գյումրիում կազմակերպված պատարագի ընթացքում Փաշինյանի ցանկությանը հակառակ հնչել էր Գարեգին Բ կաթողիկոսի անունը։ Սակայն չկան տեղեկություններ, որ Առուշանյանը պարտավորություն էր ստանձնել ապահովել, որ որևէ մեկը չհամարձակվի Գարեգին Բ-ի անունը հնչեցնել։

«Առավոտ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզպետի հավանական թեկնածուն Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն է։ Նա ևս Երևանում է։ Ո՛չ Ոսկանյանը, ո՛չ Առուշանյանը զանգերի չեն պատասխանում։ Նշենք, որ Անանիկ Ոսկանյանը մինչ ՔՊ-ի իշխանության գալը համագործակցում էր ՀՀԿ-ի հետ, նա գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ։ Վաղը նախատեսված է կառավարության նիստ, սակայն, օրակարգում Շիրակի մարզպետի պաշտոնանկության և նոր նշանակման մասին նախագծեր այս պահին չկան։

Նարեկ Կիրակոսյան