ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
Բոլորը

«Ասեմ, թե հիմա ինչ է տեղի ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում»,- ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում ՔՊ ընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներից։ 380 հոգի ցանկություն է հայտնել իշխող կուսակցության 2026-ի ցուցակով պատգամավոր դառնալ։ Կուսակցության վարչությունը հերթով լսում է բոլորին ու որոշում՝ հաստատել կամ մերժել նրանց թեկնածությունը։ Երեկ, օրինակ, լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հաստատել մասնակցությունը։ Գործընթացը, սակայն, մյուսների պարագայում այդքան հարթ չի ընթանում։

«Կարճ քննարկում է եղել, որից հետո ինձ տեղեկացրել են, որ իմ առաջադրումը մերժվում է»,- ասաց Հայկ Սարգսյանը։

2018-ի հեղափոխության օրերին Փաշինյանին ուղեկցելով ու նրա ջրի շիշը բռնելով հանրության լայն շրջանակներին հայտնի դարձած Սարգսյանը սրտնեղած է։ Նա միտում է տեսնում իրեն քաղաքական գործընթացներից դուրս թողնելու։ Ասում է՝ թունդ ընդդիմադիր է եղել նախկինների օրոք, իսկ իշխանության այս ութ տարիներին մի շարք օրենքեր հեղինակել, որոնք որոշ կուսակիցների սրտով չեն եղել։ Սարգսյանը հաշտ չէ Փաշինյանի ղեկավարած վարչության որոշման հետ։

«Ամենախնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունը, որի պատճառով վարչության անդամներից մեկի գլխավորությամբ մերժվել է իմ թեկնածությունը, օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու մասին է»,- ասաց Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը, ըստ էության, ահազանգում է կոռուպցիոն սխեմայի մասին։ Ճեպազրույցում նա հայտարարեց, որ 2026-ին օնլայն խաղատները պետությանը 70 մլն դոլարից ավելի հարկ են վճարելու՝ իր նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով։ Ըստ ՔՊ-ականի՝ իր դեմ են դուրս եկել ոլորտի գործարարներն ու նրանց աջակցողները, որոնք ՔՊ-ի վերնախավում են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի կոնֆլիկտի մասին։ Հարցը քննարկվել է նաև կուսակցությունում։ Արդյո՞ք Սարգսյանը Սիմոնյանին է ակնարկում, պատգամավորը խուսափում է ուղիղ պատասխանել՝ միաժամանակ չթաքցնելով Ալեն Սիմոնյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը՝ նշելով, որ Սիմոնյանն իր ընկերը չէ։

Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին անթաքույց հեգնանքով է պատասխանում․ «Ինչ ասում է, ճիշտ է ասում»։
Հայկ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել հաջորդ գումարման խորհրդարանում ևս պատգամավորական մանդատ ունենալու մտքից։

Մտադիր է դիմել ՔՊ կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի օգնությանը։

«Ես բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Ես սա անում եմ իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար, մենք իրար հետ երկար ճանապարհ ենք անցել»,- ասաց նա։

ՔՊ վարչությունը չի պարզաբանում, թե ինչու չի հաստատվել Հայկ Սարգսյանի թեկնածությունը, փոխարենը վարչության անդամներից Ալխաս Ղազարյանը թերահավատ է, որ Հայկ Սարգսյանի դիմումն ինչ-որ բան կարող է փոխել։ «Ես կարծում եմ, որ այդ հոդվածը չի վերաբերում վարչության որոշումներին։ Վերջնական որոշումը կրկին վարչությունն է կայացնում»։

Մինչ այդ ՔՊ-ում մեկ այլ, այսպես ասած, մերժված՝ Կարեն Սարուխանյանը, արդեն հասցրել է դիմումն ուղարկել։ Ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ընթացիկ գործընթացներ կան»,- ասաց նա։

Մեկ այլ ՔՊ-ական՝ Տիգրան Պարսիլյանը թեկնածուների հաստատման կամ մերժման գործընթացի մասին խոսելիս շատ զգուշավոր է։ Չի ցանկանում շատ մանրամասնել, թե ինչ բնույթի հարցեր են քննարկվում։ Պարսիլյանին բախտը ժպտում է հենց հարցազրույցի ընթացքում։ Էլեկտրոնային նամակ է ստացել Փաշինյանի ղեկավարած վարչությունից ու դա անցյալ տարի մի շարք պաշտոնյաների դեպքում աղմուկ հանած հրաժարականի պահանջից չէ։ «Թեկնածությունը հաստատված է»,- նամակի բովանդակությամբ մեզ հետ կիսվեց պատգամավորը։

ՔՊ ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունեցող Լիլիթ Կիրակոսյանի և Քրիստինե Պողոսյանի ուղեկցությամբ քայլող Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էլ դեռ չի քննարկվել։

Փաշինյանի բոլոր թեզերն արդարացնող Ջուլհակյանն անհոգ է՝ իր շանսերը բարձր է գնահատում։

Նշենք, որ ՔՊ վարչության կազմած պատգամավորության թեկնածուների ցանկը դեռ պետք է հաստատվի կուսակցության համաժողովի կողմից։ Այդ փուլում նաև կորոշվի, թե ով ցուցակի որ համարն է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան