Քննիչի անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից․ ՀԿԿ

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Ավագ քննիչը վերցրել է ենթադրյալ ինքնասպանություն գործած բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ  վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը նշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի՝ վերցրել է դեպքի ժամանակ հիշյալ բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել:

Այնուհետև, պարտավոր լինելով իրականացնել նշված քրեական վարույթով վերցրած իրերի կամ առարկաների պատշաճ պահպանությունը,  քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, այն է՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ քրեական վարույթի հետ մեկտեղ նշված հագուստները չի հանձնել և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ներառել զեկուցագրում, իսկ վարույթով հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում քննիչի կողմից քաղաքացուց վերցված հագուստները տվյալ քննչական բաժնում չեն հայտնաբերվել, որի հետևանքով խաթարվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող կոնկրետ քրեական վարույթի պատշաճ քննության ընթացքը:

Վերը նշված արարքների համար ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։