Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով այնուհետև էապես չի փոխվի։ …

