TikTok-ն իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել

Լուրեր

30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

TikTok-ի չինական սեփականատեր ByteDance-ը հայտարարել է իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարքի մասին: Ծառայության ամերիկյան ակտիվները կփոխանցվեն ամերիկացի ներդրողներին, իսկ չինական ընկերությունը կպահպանի 19,9% ​​բաժնեմասը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ներքին ծառայողական գրառումը։

Գործարքը պետք է ավարտվի 2026 թվականի հունվարի 22-ին, գրում է The Insider-ը։

«Մենք ներդրողների հետ համաձայնագրեր ենք կնքել ԱՄՆ-ում TikTok-ի նոր համատեղ ձեռնարկության վերաբերյալ, որը թույլ կտա ավելի քան 170 միլիոն ամերիկացիների շարունակել բացահայտել անսահմանափակ հնարավորությունների աշխարհը կենսականորեն կարևոր գլոբալ համայնքում»,- ասել է գործադիր տնօրեն Շոու Ցզու Չյուն աշխատակիցներին ուղարկված նամակում։

ԱՄՆ-ում TikTok-ը կվերահսկվի նոր համատեղ ձեռնարկության կողմից։ Դրա 50%-ը կպատկանի ներդրողների կոնսորցիումին, որը ներառում է տեխնոլոգիական Oracle ընկերությունը և Silver Lake ու MGX ներդրումային ընկերությունները։ Մնացյալ բաժնետոմսերի մի մասը կպատկանի ByteDance ներդրողների դուստր ձեռնարկություններին, 19,9%-ը կմնա ընկերությանը։

Նոր կառուցվածքը կունենա լիազորություններ «ԱՄՆ օգտատերերի տվյալների պաշտպանության, ալգորիթմների անվտանգության, բովանդակության մոդերացիայի և ծրագրային ապահովման որակի ապահովման» հարցերում։ Այն նաև պատասխանատու կլինի «հարթակի ալգորիթմների վերապատրաստման համար՝ ԱՄՆ օգտատերերի տվյալների հիման վրա՝ արտաքին միջամտության բացակայության ապահովման համար», փաստաթղթից մեջբերում է Variety-ն։

Չինաստանի հետ համաձայնագրի մասին, որը թույլ է տալիս TikTok-ին շարունակել գործունեությունն ԱՄՆ-ում, հայտարարվել էր այս տարվա սեպտեմբերի վերջին։ Սոցիալական հարթակի արգելքը պաշտոնապես ուժի մեջ  է մտել ԱՄՆ-ում հունվարին, սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս երկարաձգել է TikTok-ի ամերիկյան գրասենյակը վաճառելու կամ սոցցանցն ԱՄՆ-ում փակելու վերջնաժամկետը։ TikTok-ի վաճառքը պահանջող օրենքը Կոնգրեսի կողմից ընդունվել է 2024 թվականին՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ Չինաստանի իշխանությունների կողմից ԱՄՆ օգտատերերի տվյալներին հնարավոր մուտք գործելու վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի