Պուտինը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը «կողոպուտ» է անվանել և խոսել ծանր հետևանքներից

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ռուսական ակտիվների «կողոպուտի հետևանքները ծանր կլինեն և կհարվածեն եվրոգոտուն», գրում է Ինտերֆաքսը։

«Գողությունը տեղին սահմանում չէ։ Գողությունը սեփականության գաղտնի հափշտակումն է, բայց այստեղ նրանք փորձում են դա անել բացահայտ։ Դա կողոպուտ է։ Ի վերջո, նրանք հայտարարեցին, որ ոչ թե պարզապես կթալանեն և կխլեն, այլ իրենց գաղափարներից մեկը մեր ակտիվներով ապահովագրված վարկ տրամադրելն է»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի կողմից Կիևի օգտին ռուսական ակտիվների բռնագրավման մերժումը։

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանից բացի՝ եվրոգոտում իրենց պահուստներն են պահում շատ պետություններ, այդ թվում՝ նավթ արտադրող երկրները։

«Եվ նրանք կտեսնեն, թե ինչ է կատարվում. նրանք արդեն հետևում են, և արդեն կասկածներ ու մտահոգություններ են առաջացնում»,- նշել է նա։

Պուտինը նշել է, որ ինքնիշխան ակտիվներից վարկեր տրամադրելու որոշումները «հետևանքներ են առաջացնում յուրաքանչյուր երկրի բյուջեի համար. սա մեծացնում է բյուջետային պարտքը»։

«Եթե ինչ-որ մեկը վարկեր է տրամադրում, նույնիսկ մեր ոսկու և արտարժույթի պահուստների ներքո, դա պետք է արտացոլվի այն երկրի բյուջեում, որը դա անում է»,- նշել է նա։

ԵՄ առաջնորդները նախօրեին չեն կարողացել գալ համաձայնության ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի