Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկության որոշումը

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Ըստ վերաքննիչ դատարանի դատական ակտի՝  Հակակոռուպցիոն  դատարանը, որը թույլատրել էր խուզարկությունը,  խախտել է  վարույթի հանրայնության և մասնավոր ու ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքները, որը քրեադատավարական կոպիտ խախտում է և հիմք է առաջին ատյանի դատարանի դատական ակտը ամբողջությամբ բեկանելու համար։

Հիշեցնենք՝  Factor TV-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելուց հետո դատավոր Գիվի Հովհաննիսյանի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանում խուզարկություն է  իրականացվել։ Քրեական վարույթը, որի շրջանակներում խուզարկությունը կատարվել էր, հարուցված  է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով, այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Գործը, սակայն, չի առնչվում դատավորի գույքային դրությանը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025-ի գարնան սկզբին, սակայն 8 ամիս անց, միայն այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իրավապահները որոշել են խուզարկություն իրականացնել։

Նշենք նաև, որ դատավորը գործով չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները՝ Գիվի Հովհաննիսյանը և Արամ Գրիգորյանը,  վերացրել են նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն Դատախազությունը նոյեմբերի 4-ին երկու գործերով դատավորներին միջնորդություններ է ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելք կիրառելու մասին՝ պատճառաբանելով, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ Սարգսյանը պատրաստվում է գնալ Հայաստանից և չվերադառնալ։

Նոյեմբերի 4-ին և 5-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել են միջնորդությունները, և մերժվել։ Դատավորներից առաջինը որոշումը կայացրել է Գիվի Հովհաննիսյանը, որին հաջորդել է դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Գիվի Հովհաննիսյանի նոյեմբերի 5-ի որոշումից ընդամենը երկու օր անց՝ նոյեմբերի 7-ին քննիչը միջնորդել էր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։

Նշենք նաև, որ դատարանում արդյունքի չհասնելուց հետո Սերժ Սարգսյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրան նոր մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց ընտրվել  բացակայելու արգելքը։

 

Արաքս Մամուլյան