Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում գեղեցիկ գոլ է խփել «Ալ Խալեջի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի խաղում։ Ավելացված ժամանակում 40-ամյա հարձակվողը շրջադարձ հարվածով վերջակետ է դրել հանդիպմանը։ «Ալ Նասրը» հաղթել է 4։1 հաշվով ու շարունակում է 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Դա Ռոնալդուի 954-րդ գոլն էր կարիերայում։ Ընթացիկ առաջնության 9 …

