Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շուրջ․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, պարզաբանել, որ այն համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն …

