Բրյուսելում ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհները, ոստիկանների հետ բախումներ են գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Հարյուրավոր տրակտորներ խցանել են Բրյուսելի փողոցները, քանի որ ֆերմերները հավաքվել էին Բելգիայի մայրաքաղաքում՝ բողոքելու Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների միջև վիճելի առևտրային համաձայնագրի դեմ, որը, նրանց խոսքով, կոչնչացնի իրենց ապրուստը, գրում է Al jazeera-ն։

Ցույցերը բռնկվել են նախօրեից, երբ ԵՄ առաջնորդները հավաքվել էին գագաթնաժողովի, որտեղ որոշվում էր Մերկոսուրի համաձայնագրի ճակատագիրը։ Copa-Cogeca ֆերմերային լոբբիի տվյալներով՝ ավելի քան 150 տրակտոր շրջափակել էր Բրյուսելի կենտրոնը, իսկ եվրոպական թաղամասում սպասվում էր մոտ 10,000 ցուցարար։

Ֆերմերները կարտոֆիլ և ձվեր են նետել ոստիկանության վրա, հրավառ նյութեր և ճայթռուկներ, նաև փակել երթևեկությունը։ Իշխանությունները պատասխանել ն  արցունքաբեր գազով և ջրցաններով՝ ճանապարհային արգելապատնեշներ տեղադրելով և քաղաքի շուրջը  փակելով։

Բողոքի ակցիայի մասնակիցները վախենում են, որ Բրազիլիայից և հարևան երկրներից ավելի էժան գյուղատնտեսական արտադրանքի ներհոսքը կնվազեցնի եվրոպական արտադրողների գինը: Նրանց մտահոգությունները կենտրոնացած են հարավամերիկացի մրցակիցների տավարի մսի, շաքարի, բրնձի, մեղրի և սոյայի վրա, որոնք բախվում են ավելի մեղմ կանոնակարգերի, մասնավորապես՝ ԵՄ-ում արգելված թունաքիմիկատների հետ կապված խնդիրների հետ:

Ֆրանսիան և Իտալիան այժմ գլխավորում են համաձայնագրի դեմ պայքարը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ «մենք պատրաստ չենք» և համաձայնագիրը «չի կարող ստորագրվել» իր ներկայիս տեսքով։ Ֆրանսիան համակարգել է իր գործունեությունը Լեհաստանի, Բելգիայի, Ավստրիայի և Իռլանդիայի հետ՝ հետաձգումը պարտադրելու համար, ինչը քննադատներին բավարար ձայներ է տվել Եվրոպական խորհրդում՝ համաձայնագիրը հնարավոր արգելափակելու համար։

Այնուամենայնիվ, Գերմանիան և Իսպանիան մեծ ջանքեր են գործադրում դրա հաստատման համար: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է, որ որոշումները «պետք է կայացվեն հիմա», եթե ԵՄ-ն ցանկանում է «պահպանել հեղինակությունը համաշխարհային առևտրային քաղաքականության մեջ», մինչդեռ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պնդում է, որ համաձայնագիրը Եվրոպային կտա «աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական կշիռ» հակառակորդների դեմ:

Համաձայնագիրը, որի մշակումը տևել է 25 տարի, կստեղծի աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտին, որը կներառի 780 միլիոն մարդ և համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ քառորդը։ Աջակիցները նշում են, որ այն հակակշիռ է Չինաստանին և կխթանի եվրոպական տրանսպորտային միջոցների, մեքենաների և գինիների արտահանումը՝ ԱՄՆ-ի կողմից բարձրացող մաքսատուրքերի ֆոնին։

Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը շարունակում է վճռականորեն տրամադրված լինել այս շաբաթավերջին Բրազիլիա մեկնելու՝ համաձայնագիրը ստորագրելու համար, սակայն անհրաժեշտ է ԵՄ երկրների առնվազն երկու երրորդի աջակցությունը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան  վերջնագիր է ներկայացրել՝ զգուշացնելով, որ շաբաթ օրը «կամ հիմա, կամ երբեք» պահ է, հավելելով, որ «Բրազիլիան այլևս որևէ համաձայնագիր չի կնքի, քանի դեռ ինքը  նախագահ է», եթե համաձայնագիրը ձախողվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի