«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են

Լուրեր

23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

«Նորմալ եմ, ստենտ են դրել, հիմա ամեն ինչ լավ է ինձ մոտ»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեց Վրթանես քահանա Բաղալյանը։

«Հրմշտոց էր, հատուկ իմ հանդեպ որևէ վատ վերաբերմունք չի եղել։ Հրմշտում էին, հայհոյանքներով, բանով, ուզում էին Մայր տաճար մուտք գործեին, տղաները չէին թողնում, ես էլ նրանց հետ։ Մենք տաճարի մուտքի հատվածում էինք։ Ճիշտն ասած՝ ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»,- նշեց Տեր Վրթանեսը։

Քահանայի խոսքով՝ նախկինում սրտի հետ կախված որևէ խնդիր չի ունեցել։ Բժշկական միջամտությունները կատարվել են Էջմիածնի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնում։

Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում երևում էր՝ ինչպես է Մայր Աթոռի բակում Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել, նա պառկած էր գետնին, բժիշկները նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։

Վրթանես քահանա Բաղալյանը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորն է, 4 զավակ ունի։