Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Բոլորը

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» պարտություն կրեց Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրում, բայց նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Լիգայի փուլի վերջին տուրում երևանյան ակումբը Լեհաստանի Լյուբլին քաղաքում արտագնա հանդիպում անցկացրեց Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյի» հետ ու պարտվեց 0։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց ուկրաինացի վինգեր Վլադիսլավ Կաբաևը (տեսանյութ)։ 50-րդ րոպեին ուկրաինական ակումբի երկրորդ գոլը խփեց ուկրաինացի հարձակվող Մատվեյ Պոնոմարենկոն (տեսանյութ)։

«Նոան» 8 միավորով գրավեց 19-րդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում, որտեղ կմրցի կամ սլովենական «Ցելյեի», կամ հոլանդական «Ազ Ալկմարի» հետ։ 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը խաղալու է կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։

Կոնֆերենցիաների լիգայում 1-8-րդ տեղ գրաված ակումբները դուրս են գալիս 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերի թիմերը՝ անցումային փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ)։ Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին։

«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը կխաղա եվրագավաթների փլեյ-օֆֆում։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանում «Նոան» հաղթել էր խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության։