Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք որևէ պաշտոնական դիմում չենք ստացել կոնցեսիոն պայմանագիրը խզելու վերաբերյալ, բայց մենք անընդհատ լսում ենք հրապարակային հայտարարություններ այդ մասին»,- ասել է Օվերչուկը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Ռուսաստանը, ընդգծել է նա, …

