Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Մոլդովայի հավաքականի հետ։ Գրանցվեց 3:3 հաշիվը։ Մոլդովայում կայացած խաղում հայկական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը։ Հայաստանի և Մոլդովայի հավաքականները ևս մեկ ընկերական խաղ կանսկացնեն սեպտեմբերի 17-ին: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտզալի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ Մոլդովան 66-րդն է։ Դավիթ Եղիազարյան

