Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ օրերս այցելել էր Գանձասարի վանական համալիր․ նա օտարերկրյա դիվանագետներին ցույց էր տվել հին հայկական ձեռագրերի կրկնօրինակներ, թերթել էջերը՝ նշելով, թե դրանք դատարկ են, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով: Այդպիսով, կասկածի տակ էր դրվել հայկական ձեռագրական ժառանգության իսկությունը։

Ձեռագրերից մեկն էլ «Ավետարան Թարգմանչաց»-ի կրկնօրինակն էր։ Երևանի Մատենադարանում ցուցադրվողը ևս մատյանի կրկնօրինակն է։ Իսկ արդյո՞ք Հաջիևը կգնար նման քայլի, եթե իմանար, որ այս և իր ցուցադրած մյուս մատյանների բնօրինակները պահվում են Հայաստանում՝ Մատենադարանի պահոցում։ Ավելին, միանգամայն սովորական է, երբ կրկնօրինակի էջերի մեծ մասը դատարկ է։

«Արվում է ընդամենը 1 կամ 2 էջի կրկնօրինակում, որը պիտի ցուցադրվի, այսինքն՝ միշտ արվում է ցուցադրվելիք էջի կամ էջերի կրկնօրինակումը։ Մյուս էջերն ազատ են մնում։ Եվ դա շատ տրամաբանական է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Մատենադարանի գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը։

Գանձասարի Մատենադարանը Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր։ 2015-ին բացված մասնաճյուղի համար, ընդհանուր առմամբ, կրկնօրինակվել էր ավելի քան 100 մատյան, որոնց մեծ մասը հետագայում տեղափոխվել էր Հայաստան։ Որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար։

Ձեռագիր մատյանը, որը հաջողվել է նույնականացնել, ոչ միայն Արցախի, այլև հայկական ձեռագրական մշակույթի լավագույն օրինակներից է։

«Այն ստեղծվել է 1232 թվականին։ Գրչության վայրը չի պահպանվել, բայց 14-րդ դարի սկզբին ձեռագիրը բերվել է Խադավանք, և այնտեղ դարձել Դոփյանական տան սեփականությունը»,- պատմում է Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը։

Ձեռագիրը կարճ ժամանակ պահվել է Խադավանքում, ապա տեղափոխվել Գանձակի տարածաշրջանի Թարգմանչաց վանք և պահվել այնտեղ մինչև 1900-ական թվականներ։ Հենց վանքի անունով էլ ավետարանը կոչվել է «Թարգմանչաց»։

Ինչ վերաբերում է առհասարակ ձեռագրերի կրկնօրինակմանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահը շեշտում է՝ դա ընդունված ավանդույթ է ձեռագրական հավաքածուներ ունեցող թանգարանների համար։ Կրկնօրինակների ցուցադրությունը կիրառվում է հատկապես լույսի հանդեպ զգայուն, հին, բացառիկ նմուշների, այդ թվում՝ ձեռագրերի պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան