Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում սպորտային ոլորտի պաշտոնյա, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը վճարել է ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Բահամյան կղզիներում անցկացված հարսանիքի ծախսերի մի մասը։ Այս մասին ասվում է ProPublica հարթակի հետաքննության մեջ, փոխանցում է DW-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած Կրեմլյովը հոգացել է հրավառության և մասնավոր կղզիներից մեկի վարձակալության ծախսերը, որտեղ 2026 թվականի մայիսին տեղի են ունեցել ԱՄՆ նախագահի ավագ որդու և մոդել Բետտինա Անդերսոնի հարսանեկան միջոցառումները։ Արարողությանը մասնակցել է շուրջ 50 հյուր, որոնց թվում են եղել Սպիտակ տան ղեկավարի մյուս որդին՝ Էրիկ Թրամփը, ինչպես նաև նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակվել է Ուկրաինայում խաղաղության կարգավորման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց։

IBA-ի նախագահից բացի, որը գրեթե չի խոսում անգլերեն, միջոցառմանը ժամանել է նաև ռուսաստանցիների մեծ խումբ, նշում է ProPublica-ն։ Հետաքննության մեջ նրանց թվում հիշատակվում են «ЕСК» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լագուտինը, որն աշխատել է Ռուսաստանի պաշտպանական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև IBA-ում Կրեմլյովի «աջ ձեռքը»՝ Ելենա Սոբոլը։

ProPublica-ի տվյալներով՝ մի քանի հարյուր հազար դոլարի վճարումները կատարվել են Դուբայում գործող կազմակերպության միջոցով, որն IBA-ն օգտագործում է իր ֆինանսական գործարքների համար։

Դոնալդ Թրամփ կրտսերը չի թաքցնում հարսանիքի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ Կրեմլյովը ԱՄՆ նախագահի որդու անձնական ընկերն է, և նրանց միջև գործարար հարաբերություններ չկան։ ProPublica-ի հետաքննության հրապարակումից հետո Դոնալդ Թրամփ կրտսերն ու Բետտինա Թրամփը հաստատել են Ումար Կրեմլյովի մասնակցությունը տոնակատարության ծախսերի վճարմանը։

«Մեր սիրելի ընկեր Ումարն առատաձեռնորեն մեզ համար կազմակերպել է տոնակատարությունների երկու անհավանական երեկո։ Ցավոք, նման անձնական և ուրախ իրադարձությունը կարող է քաղաքական կամ չարագուշակ ենթատեքստ ստանալ միայն այն պատճառով, թե ով է այդ մարդը կամ որտեղից է նա։ Պարտադիր չէ, որ ընկերությունն ունենա քաղաքական շարժառիթ»,- ասվում է նրանց հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բետտինա Թրամփի Instagram-ի էջում։

Կրեմլյովի գլխավորած բռնցքամարտի ասոցիացիայի՝ IBA-ի գլխավոր հովանավորը ռուսական պետական «Գազպրոմ» կոնցեռնն է։ 2023 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) IBA-ին հանել է ճանաչված միջազգային ֆեդերացիաների ցանկից այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերին IBA-ն, հակառակ ՄՕԿ-ի հանձնարարականներին, Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրել էր իրենց երկրների դրոշների ներքո մասնակցել մրցումներին։

«Проект»-ի 2024 թվականի հետաքննության համաձայն՝ Տաջիկստանում ծնված Ումար Կրեմլյովը մինչև 2010 թվականը կրել է Լուտֆուլլոև ազգանունը և ունեցել է երկու դատվածություն․ 2004 թվականին՝ շորթման, իսկ 2007 թվականին՝ ծեծկռտուքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի