«Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «Չորրորդ հանրապետություն թևակոխելու» մասին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ հանրապետությունների նման համարակալումը լուրջ վտանգներ է պարունակում։ «Եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, կգանք կհասնենք Լոռվան։ Էնտեղ կանգնելու ենք»,- նշեց նա։ Անդրադառնալով …

