Հանրային հեռուստաընկերությունում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, համերգ հեռարձակելու համար։ Այս մասին հետևում է Հանրային հեռուստատեսությունից Factor TV-ին փոխանցված գրավոր հարցման պատասխանից։ «Տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց»,- նշել են սեպտեմբերի 27-ին ուղարկված հարցմանն ի պատասխան։ Ուշագրավ է, որ …

