Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորող՝ կուտակիչ կայանների գործունեության կարգավորմանն անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման աշխատանքները։ Քննարկումը տեղի է ունեցել Helvetas-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող խորհրդատվական աջակցության շրջանակում։ «Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Հանձնաժողովին տրամադրվող աջակցության շրջանակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը՝ Շվեյցարական զարգացման …

