02 Հոկտեմբեր 2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
Ոստիկանության, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բեռնատարի սրահում հայտնաբերվել է 14.2 կգ մարիխուանա։ Թմրամիջոցը, ըստ ոստիկանության, Հայաստան է ներկրվել մաքսանենգ ճանապարհով՝ իրացման նպատակով․ ձերբակալվել է 45-ամյա օտարերկրյա քաղաքացի։ «ՆԳՆ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական …