Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում դանիացիների նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին: Պորտուգալիայի հավաքականի ավագն ազգային թիմի ճամբարը լքել էր այն բանից հետո, երբ իմացել էր, որ չի լինելու մեկնարկային կազմում: Ռոնալդուն նաև հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հետագայում կպատմի հեռանալու պատճառների մասին ճշմարտությունը:

Ժորժե Ժեզուշին հարցրել են՝ արդյոք տեղի ունեցածը ստիպել է իրեն վերանայել ինչ-որ բան:

«Բացարձակապես ոչ: Կան բարձր կարգավիճակ ունեցող խաղացողներ, բայց կանոնները բոլորի համար նույնն են։ Ես միշտ այդպես եմ մտածել իմ ամբողջ կարիերայի ընթացքում և կշարունակեմ հավատալ դրան:

Թիմը միասին հավատում է իր գործին։ Ինձ համար սա մեր լավագույն խաղն էր մինչև օրս, ինչը լավ է, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ունեինք աշխատելու»,- 72-ամյա մարզչի խոսքը մեջբերում է Record-ը:

Ժորժե Ժեզուշն ամռանն է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է երեք հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն որոշել է ավարտել ելույթները Պորտուգալիայի հավաքականում, որի կազմում հանդես է գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:

Դավիթ Եղիազարյան