Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ

Լուրեր

25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
Բոլորը

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը, հաղորդում է A Bola-ն։

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ մտադիր չէ դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում 41-ամյա ֆուտբոլիստին տեղ հատկացնել մեկնարկային կազմում:

Պորտուգալիայի հավաքականի ավագն ազգային թիմի ճամբարը լքելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ.

«Հավաքականի գլխավոր մարզիչի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրույցից հետո որոշեցի հեռանալ հավաքականի մարզումային ճամբարից։

Հետագայում բոլոր պորտուգալացիներին կպատմեմ հեռանալուս պատճառների մասին ճշմարտությունը։ Ես միշտ նվիրված եմ հավաքականին։ Հիմա Պորտուգալիային և բոլոր թիմակիցներիս հաջողություն մաղթելու պահն է»,- սոցցանցերում գրել է Ռոնալդուն։

O Jogo-ի համաձայն՝ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը որոշել է ավարտել ելույթները Պորտուգալիայի հավաքականում, որի կազմում հանդես է գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: Ռոնալդուն ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:

Հիշեցնենք, որ Նորվեգիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (2:1) Ռոնալդուն խաղաժամանակ չէր ստացել: 18 տարվա ընթացքում առաջին անգամ լեգենդար հարձակվողն ամբողջ խաղն անցկացրել էր Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների նստարանին։ Նախորդ անգամ նման բան եղել էր Եվրո-2008-ում կայացած Պորտուգալիա – Շվեյցարիա (0:2) խաղում։

Ազգերի լիգայի առաջին տուրում Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում խաղացել էր Ուելսի հավաքականի դեմ ու փոխարինվել 67-րդ րոպեին:

Դավիթ Եղիազարյան