Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերը մերժելուց հետո, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը շեշտեց՝ Հայաստանում այսօր գոյություն ունի Սահմանադրական դատարան որպես ինստիտուտ, սակայն բացակայում է բուն սահմանադրական արդարադատությունը։ «Սահմանադրական արդարադատության համար առաջնայինը հենց իր՝ Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմությունն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը արդարացի …

