Եվրահանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը այցով ժամանել է Ադրբեջան։ Սեպտեմբերի 29-ին պատվիրակությունն այցելել է Նախիջևան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատվիրակությանը ընդունել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը։ Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի ու Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունների հաջող զարգացումը, որոնք …

