ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանիներում հայտնաբերել է 819 գրամ մեֆեդրոն և շուրջ 250 գրամ սինթետիկ թմրամիջոց։ Դեպքերի առնչությամբ մեկ Ուկրաինայի և մեկ Հայաստանի քաղաքացի ձերբակալվել ու կալանավորվել են։ Վերջին մեկ ամսում առաքանիներից հայտնաբերվել են նաև մարիխուանա, կոկաին, մետամֆետամին, ՄԴՄԱ, հաշիշի յուղ և կարֆենտանիլ։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է վերլուծական գործիքների և …

