Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Գործադիրը որոշել է հետաձգել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ու հարակից օրենքների նախագծերի քննարկումը Ազգային ժողովում։ Խոսքը մեծ հնչեղություն ստացած նախագծի մասին է, որը նախատեսում է սմարթֆոնների IMEI կոդերի շտեմարանի ստեղծում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց, որ մինչև 2 ամիս ժամանակ կունենան քննարկման համար ավելի պատրաստ նախագիծ ներկայացնել։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բարձրացրեց նաև պատշաճ զեկուցողի հարցը․ ըստ նրանց՝ նախագիծը ԱԺ-ում պետք է ներկայացնի ոչ թե Դավիթ Թադևոսյանը, այլ ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք, որ կառավարության կողմից նախագիծն ընդունվել է հունիսի 25-ին։

IMEI շտեմարանը բջջային ցանցում աշխատող սարքերի՝ հեռախոսների, SIM քարտով պլանշետների, խելացի ժամացույցների և այլ նման սարքերի նույնականացման կոդերի տվյալների բազա է։ Այն 15 նիշանոց եզակի համար է, որը տրվում է յուրաքանչյուր բջջային հեռախոսին կամ բջջային կապի հնարավորությամբ սարքին և թույլ է տալիս նույնականացնել այն։  Օրենքի նախագծով նախատեսվում է, որ շտեմարանում կգրանցվեն ոչ միայն սարքերի IMEI կոդերը, այլև դրանց վերաբերյալ այլ տեղեկություններ, այդ թվում՝ սարքի օգտագործողի տվյալները։ 

Կառավարության հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ կառավարության նիստին ասաց, որ համակարգը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց առցանց գրանցել իրենց հեռախոսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ սա քաղաքական որոշում է՝ վերջ դնելու «բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանին»։

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է։ Այս քննարկումները մենք սկսել ենք մեկ, կես տարի առաջ և շատ մանրամասն քննարկել ենք։ Ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետք է գնանք։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»,- նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

DpHub-ի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ այս շտեմարանը ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը իրականում վերաբերում է ոչ թե միայն թվերը հավաքելուն ու գրանցելուն, այլ նաև այն մարդու հետ կապելուն: 

«IMEI-ների շտեմարան ասելով՝ այստեղ պետք է նկատի ունենալ, որ խոսքը գնում է մարդկանց վերաբերյալ տեղեկություններ և անձնական տվյալներ ներառող համապարփակ բազայի մասին, երբ որ ամեն մի սարքի IMEI կապված է նաև դրա օգտագործողի հետ։ Ենթադրենք՝ իմ հեռախոսի IMEI-ը հայտնվում է այդ շտեմարանում, ապա կողքից հայտնվում է նաև, թե ով է այդ IMEI-ն օգտագործողը՝ անունը, ազգանունը, անձնագրային ու նույնականացնող տվյալներ և այլն»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է փորձագետը։

Եվգենյա Համբարձումյան