Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել

Լուրեր

05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
Բոլորը

Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, նրա կնոջը՝ Անուշ Մինասյանին, ինչպես նաև Արմեն Պետրոսյանին, Բագրատ Սարգսյանին, Աբրահամ Սարգսյանին, Արամ Մնացականյանին, Բորիս Գոլովանովին, Գեննադի Ռոմանենկոյին, Վազրիկ Սեկոյանին, Տիգրան Եղոյանին և Տիգրան Սաֆարյանին հրավիրել են Դատախազություն։

Հրապարակված ծանուցման մեջ նշվել է, որ Միքայել Մինասյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ելնելով վերոգրյալից, 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ին, Դուք հրավիրվում եք ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50): Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,-նշել են դատախազությունից:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է, նրա նկատմամբ տարբեր տարիներին մի քանի քրեական վարույթների շրջանակում ներկայացվել են մի շարք մեղադրանքներ։ Ըստ ՀՀ դատախազության և հրապարակված դատական նյութերի՝ հիմնական մեղադրանքները ներառում են․

-Փողերի լվացում (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում)՝ առանձնապես խոշոր չափերով,

-Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մասնակցություն՝ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բիզնես կառավարման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ մեղադրանքներ,

-Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու վերաբերյալ մեղադրանքներ՝ մի շարք անձանց հետ միասին,

-Առանձնապես խոշոր չափերի խարդախություն, կաշառք տալու, հակամրցակցային գործունեության և այլ տնտեսական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք 2024 թվականին նոր քրեական հետապնդումների հիմք են դարձել,

-«Ձորա ՀԷԿ»-ի գործով նրան վերագրվել է պետական գույքի օտարման գործընթացում ներգրավվածություն և դրանից ստացված միջոցների հետագա օրինականացում,

-Առանձին վարույթներում քննվել են նաև «Երևան Մոլ»-ի բաժնեմասերի ձեռքբերման և օֆշորային ընկերությունների միջոցով ֆինանսական գործարքների օրինականության հարցերը։

Քրեական գործերով դատավճիռները դեռևս չեն հրապարակվել։

Եվգենյա Համբարձումյան