ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար կազմում փոփոխությունների անհրաժեշտության մասին։

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայում (EFC) հանդիպման ժամանակ Չեֆերինը չի նշել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի անունը, սակայն քննադատել է կազմակերպության ներկայիս ղեկավարության գործելաոճը։

«Ժամանակն է ասել՝ բավական է։ Պատկերացրեք, որ ձեր մեջքի հետևում քննարկում են ձեր ժառանգությունը վաճառելը։ Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են։ Ոչ ոք իրավունք չունի վաճառել նրա ապագան, ֆուտբոլը վաճառքի ենթակա չէ»,- սլովենացի պաշտոնյայի խոսքը մեջբերում է Lequipe-ը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին։ ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղափարին դեմ էին արտահայտվել նաև ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը, ԱՖԿ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Դրանից հետո Ջանի Ինֆանտինոն հրաժարվել էր այդ գաղափարից։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում։

Դավիթ Եղիազարյան