ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը լրագրող Յուրի Դուդին ահաբեկչության կոչերի գործով հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։

Դրան նախորդել էր Դուդին «Ռոսֆինմոնիթորինգի» ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում ընդգրկելը, ինչը նշանակում էր, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Սակայն գործի մասին պաշտոնական տեղեկություն մինչ այժմ չէր հրապարակվել։

Արտերկրում բնակվող Դուդը նախորդ տարվա աշնանը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել էր 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունների կատարումից խուսափելու մասին հոդվածով։ Սա այդ հոդվածով իրական ազատազրկման առաջին դատավճիռն էր (թեև հեռակա կարգով)։ Հոդվածը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։

Դուդը հայտնի է հանրահայտ մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և հասարակական գործիչների, ինչպես նաև Կրեմլի քննադատների հետ հարցազրույցներով։ 2026 թվականի ապրիլին Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր Դուդի գործողություններին «իրավական գնահատական տալ»՝ Ուկրաինայի կողմից կռվող «Ռուսական կամավորական կորպուսի» հիմնադիր Դենիս Կապուստինի հետ նրա հարցազրույցի հրապարակումից հետո։ Ռուսաստանում կորպուսը  ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ստուգման արդյունքների մասին հրապարակայնորեն չի հաղորդվել։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք քրեական գործը կապված է հենց Կապուստինի  հարցազրույցի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի