Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել

Լուրեր

09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
Բոլորը

Եվրահանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը այցով ժամանել է Ադրբեջան։ Սեպտեմբերի 29-ին պատվիրակությունն այցելել է Նախիջևան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատվիրակությանը ընդունել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը։ Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի ու Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունների հաջող զարգացումը, որոնք հիմնված են ռազմավարական գործընկերության, բարեկամության և փոխադարձ վստահության վրա՝  երկրի նախագահ  Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության անդամ պետությունների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության առանձնահատուկ կարևորությունը։

Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Նշվել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովումը կարող է զգալի ներդրում ունենալ տրանսպորտահաղորդակցական նոր հնարավորությունների ստեղծման, տնտեսական կապերի ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում։

Ջեյհուն Ջալիլովը նշել է, որ Նախիջևանը կարևոր ռազմավարական տարածաշրջան է, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների հատման կետում։ Նա ներկայացրել է, իր բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքի» և դրա շրջանակում նախատեսված TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման տեսանկյունից։

Նշվել է, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա ապահովել Նախիջևանի ցամաքային կապը Ադրբեջանի մյուս տարածքների հետ։ Ենթադրվում է, որ այստեղով անցնող երկաթուղային գիծը կդառնա Նախիջևանը Թուրքիայի հետ կապող կարևոր տրանսպորտային հաղորդակցություն։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի այդ տրանսպորտային երթուղիների գործարկման և դրանց տարածաշրջանային նշանակության հետագա բարձրացման համար։

Նշվում է, որ պատվիրակության կազմում ընդգրկված՝ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին անդրադարձել է նախատեսվող նախագծերի նշանակությանը։ Նա ներկայացրել է բանկի կողմից նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում՝ արտոնյալ վարկերի դերը։

Ադրիեն Կիրալին էլ ընդգծել է այցի կարևորությունը և նշել Նախիջևանի տրանսպորտային, էներգետիկ և տնտեսական ներուժի զարգացման վերաբերյալ ներկայացված տեղեկատվության կարևորությունը։ Քննարկվել են առաջիկա տարիներին Եվրոպական հանձնաժողովի կողմից նախատեսվող նախագծերի տնտեսական ասպեկտները, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի