ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին և բարձրացված խնդիրներին։ ՄԻՊ-ից հայտնում են, որ հիմնարկում պահվող, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի իրավունքների վերաբերյալ բարձրացված մի շարք հարցեր ստացել են լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին և բարձրացված խնդիրներին։

Այցի ընթացքում Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, ծանոթացել նրանց կողմից բարձրաձայնված հարցերին, ինչպես նաև ՄԻՊ միջամտությամբ դրանց տրված լուծումներին։

Վերջին շրջանում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել են լուծում, իսկ մյուս հարցերի առնչությամբ Պաշտպանի մանդատի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրավասու մարմնի հանձնառությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ։

Որպես ընդհանուր սկզբունք` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ և համապատասխանի մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին` բացառելով անհարկի խստացված կամ արտոնյալ մոտեցումները:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին առնչվող խնդիրներին՝ ընդգծելով դրանց համակարգային բնույթը և պահանջելով պայմանների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ համակարգային լուծումներ։

Այցի ընթացքում բարձրացված հարցերը ևս կհասցեավորվեն իրավասու մարմիններին»։