ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ վերջին զեկույցին, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությանը, Ռուսաստանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու փորձերին։

Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած արձանագրումներին և ընդդիմության այն պնդումներին, թե փաստաթուղթը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները, Հակոբյանը վստահեցրեց, որ ընտրությունների լեգիտիմության հետ կապված որևէ հարց չկա. «Բացարձակ լեգիտիմության իմաստով որեւէ խնդիր չկա, ասում եմ՝ եթե լեգիտիմության իմաստով խնդիր նույնիսկ խնդիր տեսներ կամ մտահոգություն ունենար ԵԽԽՎ-ն, ապա վերջում չէր ասի, որ իշխանությունը ժողովրդավար ընտրությունների ճանապարհով ստացել է ժողովրդի լիակատար և հաստատական մանդատը, և պետք է պատրաստվի իրագործել իր ստանձնած պարտականությունները»։

Խոսելով ընտրական գործընթացում տեղ գտած վեճերի մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմությունը բողոքարկել էր զինվորների քվեարկության հարցը, որին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին արձագանքել է. «ԿԸՀ-ն պետք է միջամտեր և միջամտել է… քվեները ավելացրել է անճշտությունների քանակին»։

Վոլոդյա Հակոբյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած այն դրվագի վրա, որը վերաբերում է արտաքին միջամտությանը։ Նա ուղիղ մեղադրեց Ռուսաստանին՝ ընդդիմադիր ուժերին աջակցելու նպատակով Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու մեջ. «Այդ զեկույցում նշված է նաև, որ իրավապահները կարողացել են մեծ հաշվով կանխել արտաքին աննախադեպ միջամտությունը Ռուսաստանի կողմից, որը իրականացվել է ընդդիմադիր ուժերի օգտին։ Եվ Ռուսաստանը դա արել է ոչ միայն աննախադեպ ծավալի մեդիա մանիպուլյացիաների միջոցով, որը նախկինում ևս արել է, այլ նաև արել է ֆինանսական, քաղաքական և տնտեսական սահմանափակումներ կիրառելով, այսինքն առաջին անգամ է, որ Հայաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաներ են կիրառվել, որպեսզի ընտրություններում աջակցեն պրոռուսական ուժերին»։

Նա նաև անդրադարձավ պետության զավթման փորձերին և ըստ իրավապահների՝ ընդդիմադիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերին՝ առաջարկելով արմատական լուծումներ.

«Եթե ապացուցվի դատարանում, որ դաշինքի… թեկնածուն որպես առաջադրված մարդ… ընտրակաշառք է բաժանել կամ փորձել են բաժանել… Էդ դեպքում արդեն պետք է հենց ոչ միայն այդ ուժը, այլ նաև առաջին 30-ը… արգելվի ընտրություններին մասնակցել, որպեսզի իրենք հետո չգան «Ուժեղ Հայաստան»-ի փոխարեն «Հզոր Հայաստան» չբացեն, մասնակցեն ընտրություններին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան