ՀՀ-ից կաթ և կաթնամթերքի արտահանումը 2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 79.5%-ով։ Հուլիսի 27-ից Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան։ Ռուսական կողմը դա հիմնավորել է Հայաստանի կաթնամթերքի արտադրության և վերահսկողության համակարգում իր արձանագրած խախտումներով և արտադրանքի անվտանգության վերաբերյալ մտահոգություններով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական …

