Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 

Լուրեր

29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ-ից կաթ և կաթնամթերքի արտահանումը 2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 79.5%-ով։

Հուլիսի 27-ից Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան։ Ռուսական կողմը դա հիմնավորել է Հայաստանի կաթնամթերքի արտադրության և վերահսկողության համակարգում իր արձանագրած խախտումներով և արտադրանքի անվտանգության վերաբերյալ մտահոգություններով։ 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր հերթին, հայտարարել է, որ  «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ  իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը դեռևս չի տրամադրել, սակայն  հիվանդ կենդանիներից ստացված կաթի կամ երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած պնդումները չեն հաստատվել։ 

Factor.am-ն ուսումնասիրել է, թե 2025թ. օգոստոսի համեմատ 2026թ. օգոստոսին ինչպես են փոխվել Հայաստանից կաթ և կաթնամթերքի արտահանման ծավալները, արժեքը և հիմնական ուղղությունները։ 

Հաշվարկների համար հիմք են ծառայել Factor.am-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները՝ կաթնամթերքի հիմնական՝ 0401, 0403, 0405 և 0406 ապրանքախմբերի վերաբերյալ։

2025թ. օգոստոսին արտահանման ավելի քան 80%-ն ուղղվել էր ՌԴ

2025թ. օգոստոսին դիտարկված ապրանքախմբերով Հայաստանից արտահանվել է ընդհանուր 151.1 տոննա կաթ և կաթնամթերք՝ 510.09 մլն դրամ մաքսային արժեքով։

Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, ուր արտահանվել 121.6 տոննա կաթնամթերք՝ ամբողջ արտահանված ծավալի 80.5%-ը։

Իսկ ֆինանսական իմաստով ՌԴ արտահանման մաքսային արժեքը կազմել է շուրջ 423.4 մլն դրամ, այսինքն՝ դիտարկված կաթնամթերքի արտահանման ընդհանուր արժեքի շուրջ 83%-ը։

Ռուսաստան արտահանված 121.60 տոննայից 119.6 տոննան՝ 98.3%-ը, բաժին է ընկել 0406՝ «պանիր և կաթնաշոռ» ապրանքախմբին։

2025թ. օգոստոսին Ռուսաստանից հետո արտահանման երկրորդ հիմնական ուղղությունը ԱՄՆ-ն է։

ԱՄՆ է արտահանվել 29.5 տոննա կաթ և կաթնամթերք, որը կազմել է ընդհանուր արտահանման 19.5%-ը։

ԱՄՆ արտահանման մաքսային արժեքը կազմել է շուրջ 86.7 մլն դրամ՝ ընդհանուր արժեքի մոտ 17%-ը։

ԱՄՆ արտահանված արտադրանքի 26.44 տոննան կամ շուրջ 89.6%-ը բաժին է ընկել «պանիր և կաթնաշոռ» ապրանքախմբին։

Այս օգոստոսին արտահանումը նվազել է շուրջ 120 տոննայով

2026թ. օգոստոսին Հայաստանից կաթնամթերքի արտահանման ծավալը կազմել է 31.01 տոննա՝ նախորդ տարվա օգոստոսի 151.1 տոննայի դիմաց։

Մեկ տարվա ընթացքում արտահանման ֆիզիկական ծավալը նվազել է շուրջ 120.1 տոննայով կամ 79.5%-ով։

Ավելի մեծ է եղել արտահանման արժեքի անկումը։

Եթե 2025թ. օգոստոսին արտահանված կաթնամթերքի մաքսային արժեքը կազմել էր շուրջ 510.09 մլն դրամ, ապա 2026թ. օգոստոսին այն նվազել է մինչև 81.4 մլն դրամ։

Այսինքն՝ արտահանման արժեքը նվազել է շուրջ 428.67 մլն դրամով կամ 84.04%-ով։

Եթե 2025թ. օգոստոսին Ռուսաստանին բաժին էր ընկնում արտահանման ծավալի 80.5%-ը, ապա 2026թ. օգոստոսին դիտարկված ապրանքախմբերով դեպի Ռուսաստան արտահանում ՊԵԿ-ի տվյալներում չի արձանագրվել։

2026թ. օգոստոսին կաթնամթերքի արտահանման հիմնական ուղղությունը դարձել է ԱՄՆ-ն։

ԱՄՆ է արտահանվել 22.91 տոննա արտադրանք՝ ընդհանուր արտահանման 73.9%-ը։

Միաժամանակ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ԱՄՆ արտահանված կաթնամթերքի ծավալը նվազել է 22.41%-ով՝ 29.5 տոննայից հասնելով 22.9 տոննայի։

Արժեքային արտահայտությամբ ԱՄՆ արտահանումը նվազել է 86.70 մլն դրամից մինչև 66.9 մլն դրամ՝ շուրջ 19.78 մլն դրամով կամ 22.81%-ով։

2026թ. օգոստոսին ԱՄՆ արտահանման գրեթե ամբողջ ծավալը՝ 22.8 տոննա կամ 99.5%-ը, բաժին է ընկել 0406՝ «պանիր և կաթնաշոռ» ապրանքախմբին։

2026թ. օգոստոսին արտահանման ծավալով երկրորդ ուղղությունը Վրաստանն է։

Վրաստան է արտահանվել 7.6 տոննա կաթնամթերք, որը կազմել է ընդհանուր արտահանման 24.4%-ը։

Դրա մաքսային արժեքը կազմել է շուրջ 12.9 մլն դրամ՝ 2026թ. օգոստոսի կաթնամթերքի արտահանման ընդհանուր արժեքի մոտ 15.8%-ը։

Վրաստան արտահանված արտադրանքի հիմնական մասը ևս 0406՝ «պանիր և կաթնաշոռ» ապրանքախումբն է՝ 6.81 տոննա։

2026թ. օգոստոսին 527.3 կգ կաթնամթերք է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դա կազմել է ընդհանուր արտահանման ծավալի 1.70%-ը։

ԱՄԷ արտահանման մաքսային արժեքը կազմել է շուրջ 1.63 մլն դրամ՝ ընդհանուր արժեքի մոտ 2%-ը։

Կաթնամթերքից հիմնականում պանիր է արտահանվում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տվյալները թույլ են տալիս հասկանալ, թե կաթնամթերքի արտադրանքից որ ապրանքը արտահանման քանի տոկոսն է կազմում։

Այս տվյալներում նշանակման երկիրը նշված չէ, ուստի դրանց միջոցով հնարավոր չէ որոշել՝ տվյալ արտադրանքը որ երկիր է արտահանվել։ Այս տվյալների ցուցանիշը կարող է տարբերվել ՊԵԿ-ի տվյալներից։

2025թ. օգոստոսին արտահանվել է ընդհանուր 146.00 տոննա կաթ և կաթնամթերք։ Դրանից՝

  • պանիր՝ 141.07 տոննա,
  • կարագ՝ 2.57 տոննա,
  • յոգուրտ՝ 1.88 տոննա,
  • սերուցք՝ 472.2 կգ,
  • կաթնաշոռ՝ ընդամենը 9.9 կգ։

Այսինքն՝ ՍԱՏՄ-ի տվյալներով 2025թ. օգոստոսին արտահանված ամբողջ կաթնամթերքի մոտ 96.6%-ը պանիր է եղել։

2026թ. օգոստոսին ևս պատկերը գրեթե նույնն է։ ՍԱՏՄ-ի տվյալներով արձանագրված 31.01 տոննա արտադրանքից 30.08 տոննան պանիր է, այսինքն՝ ընդհանուր ծավալի 97.01%-ը։

Մնացածը 3%-ը միասին  կազմել են թանը, յոգուրտը, թթվասերը, կարագը, կաթնաշոռը, բիոկեֆիրը և հալած յուղը։

Պանրի արտահանման ծավալը ՍԱՏՄ-ի տվյալներով մեկ տարվա ընթացքում նվազել է 141.07 տոննայից մինչև 30.08 տոննա՝ շուրջ 78.7%-ով։

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ 2025թ. համար ՍԱՏՄ-ի տրամադրված կաթնամթերիք ընդհանուր ծավալը՝ 146.00 տոննան, շուրջ 5.13 տոննայով պակաս է ՊԵԿ-ի մաքսային տվյալներով արձանագրված 151.13 տոննայից։ Այդ պատճառով ՍԱՏՄ-ի տվյալները չենք օգտագործել արտահանման ծավալներն ըստ երկրների հաշվարկելու համար, այլ միայն՝ արտահանվող ապրանքների կառուցվածքը ներկայացնելու նպատակով։

2026թ. համար երկու աղբյուրների ընդհանուր ծավալները համընկնում են՝ 31.01 տոննա։

ՌԴ-ից կաթնամթերքի սահմանափակումն առաջին անգամ չէ

«Ռոսսելխոզնադզոր»-ն առաջին անգամ չէ, որ Հայաստանից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ է կիրառում։

2023 թ. ապրիլի 5-ից Ռուսաստանը կասեցրել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ՌԴ արտահանվող կաթնամթերքի սերտիֆիկացումը։ «Ռոսսելխոզնադոր»-ի 2023 թ. մարտի 31-ի № ՖՍ-ԿՍ-7/7525 գրությամբ սահմանվել էր, որ ապրիլի 5-ից հետո ՌԴ սահմանային անցակետեր հասած հայկական կաթնամթերքը ենթակա է ներմուծման արգելքի և վերադարձի ուղարկողին։ 

Այդ որոշմանը նախորդել էր «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ 2023 թ. մարտի 20-24-ը Հայաստանում անցկացրած ստուգումը։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ հայտնաբերվել են պետական անասնաբուժական վերահսկողության թերություններ, ինչպես նաև արձանագրվել է որոշ հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների հումքի օգտագործում, այդ թվում՝ այնպիսի արտադրողների, որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեին կամ որոնց նկատմամբ սահմանափակումներ էին գործում։ 

Միաժամանակ, հայկական կողմը հայտարարել էր, որ ստուգումների ընթացքում մարդկանց կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սննդամթերքի անվտանգության խնդիր չի արձանագրվել, իսկ բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են Իրանից ներմուծվող հումքի օգտագործման և դրա հետագծելիության մեխանիզմներին։ 

Արդեն 2023 թ. հունիսի 14-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ իր ստուգումների արդյունքում վերացվել են «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից արձանագրված անհամապատասխանությունները։ Դրանից հետո հինգ ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ թույլատրվել է՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։ 

Սահմանափակումներ կիրառվել են նաև 2024 թվականին։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի անցկացրած ստուգումներից հետո՝ 2024 թ. դեկտեմբերի 4-ին, ստուգված ինը կաթնամթերք արտադրող ձեռնարկություններից յոթի կարգավիճակը փոխվել է «ժամանակավորապես սահմանափակվածի»։ «Երեմյան Ֆարմ»-ի և «Վիլիջ»-ի համար պահպանվել է ՌԴ կաթնամթերք մատակարարելու իրավունքը՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմով։ 

Իսկ արդեն այս տարի ռուսական վերահսկող մարմինները սահմանափակումներ են կիրառել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների ներմուծման նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է ձկան և ձկնամթերքի, պտուղ-բանջարեղենի և ծաղկային արտադրանքի մուտքը ՌԴ, իսկ «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը։ 

Հուլիսի 27-ից էլ սահամափակվել է կաթ ու կաթնամթերքի արտահանումը։

Այսպիսով, 2025թ. օգոստոսին արտահանման ավելի քան 80%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, մինչդեռ մեկ տարի անց դեպի ՌԴ դիտարկված ապրանքախմբերով արտահանում չի արձանագրվել։ Արտահանման հիմնական շուկան դարձել է ԱՄՆ-ն, սակայն դեպի ԱՄՆ արտահանման ծավալն էլ տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 22%-ով։

Արդյունքում ՀՀ-ից դիտարկված կաթ և կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալը 2026թ. օգոստոսին մեկ տարվա ընթացքում նվազել է 79.5%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 84%-ով։

 

Մարիա Խաչատրյան