Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Ալի Նիկզադը։ Նրա խոսքով՝ պատգամավորները «չեն վստահում» ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), ինչպես նաև դրա գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Նա գործակալության ղեկավարին մեղադրել է, իր բնորոշմամբ, մակերեսային ստուգումներ իրականացնելու …

